Մարմնի խնամք
Մազերի արհեստական հեռացում
Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը:
Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թերթեւունքերը, հոնքերը եւ այլն, եւ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը: Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, մենք ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի`ցանկալի եւ անցանկալի մազեր` հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ: Օրինակ` անցանկալի մազեր կարելի է համարել շրթունքի վերեւի մասում աճող աղվամազերը:
Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա, հնարավոր է, թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում կանցնի: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ: Ոսկով եւ նման եղանակներով էպլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից:
Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու թողնելով, մի որոշակի ժամանակ հետո, պոկում անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները:
Էպիլյացիան` կախված ակնամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք ակնամոմով տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:
Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունը առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսակներ, որոնք ազդում են մազարմատների վրա եւ քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան` որ դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը՝ նախ պետք է փորձել: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ:
Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Իհարկե, այս ամենի մասին իմանալով՝ կարող եք որոշել ինքներդ, թե որ եղանակն է նախընտրելի:
11.03.2010 Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
11.10.2021
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
26.03.2021
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
22.02.2021
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
12.01.2021
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
27.06.2018
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
02.03.2018
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
27.02.2018
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
26.02.2018
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
26.02.2018
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
21.02.2018
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
15.02.2018
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
02.02.2018
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYf6kQZH' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
